Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նախիջևանի կայազորի զորքերում շարունակվում են զորավարժությունները». Կ. Հովհաննիսյան

21:30, չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ.
«Նախիջևանի կայազորի զորքերում շարունակվում են զորավարժությունները». Կ. Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախիջևանի կայազորի զորքերում շարունակվում են զորավարժությունները Նախջևանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Քարամ Մուստաֆաևի գլխավորությամբ։ Այսօրվա զորավարժությունների սցենարով գործի է դրվել նաև կապի միջոցները, որոնք գործում են ռադիո-էլեկտրոնային խլացուցիչների պայմաններում։ Նախիջևանի կայազորի զորքերին, ըստ զորավարժության սցենարի, օգնության են հասնում այլ զորքեր։ Եվ հենց այստեղ մարտ վարողները և օգնության հասնողները փոխանակվում են ինֆորմացիայով։ Այնուհետև, հակառակորդի թիկունքում իրականացնում են դիվերսիոն գործողություններ, որից հետո հրթիռահրետանային զորքերը և ՀՕՊ-ը անցնում են ռազմական գործողությունների։
     Ինչպես նաև զորքերի մանևրելու դրվագներ են ցուցադրվել։
     Այստեղ ինձ հետաքրքրեց, թե խոսքն ինչ լրացուցիչ ուժերի մասին է, որ նաև պետք է ինֆորմացիոն փոխանակում լինի»։

| | |
2994 | 0
Facebook
COMMENT.am