Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թարմացնենք ՀՀԿ-ի մասին հիշողությունները». Դանիել Իոաննիսյան

00:10, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
«Թարմացնենք ՀՀԿ-ի մասին հիշողությունները». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թարմացնենք ՀՀԿ-ի մասին հիշողությունները ու հիշենք հավաքների ազատության զանգվածային ոտնահարումները.

ՀՀԿ-ն, բողոքելով համաճարակի արդյունքում հավաքների արգելքից, ասում է, որ «իշխանություններն ապացուցում են, որ աճող հանրային դժգոհությունը զսպելու միակ ձևը մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակումն է»:
     Կուզենայի ասել «теперь я видел все», բայց նախ հիշեցնեմ ՀՀԿ-ի օրոք հավաքների ազատության զանգվածային ոտնահարման որոշ դեպքեր.

  • 2008թ․ մարտի 1-ին ցրվեց Ազատության հրապարակի խաղաղ հավաքը, հրահրվեցին բախումներ, որի արդյունքում զոհվեց 10 մարդ: 100-ավոր մարդիկ ապօրինաբար ազատազրկվեցին ու էլ ավելի շատ մարդիկ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
  • 2015թ․ հունիսի 23-ին ջրանետով ցրվեց Բաղրամյան պողոտայի խաղաղ հավաքը, 237 մարդ բերման ենթարկվեց, այդ թվում լրագրողներ:
  • 2016թ․ հունիսի 20-ին Խորենացու փողոցում և հունիսի 29-ին Սարի թաղում խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեցին լուսաձայնային նռնակներ ու արդյունքաբեր գազ: 130 հոգի հոսպիտալացվեց: Հունիսի 17-ից 31-ի ընթացքում 730 խաղաղ ցուցարար բերման ենթարկվեց (մի մասը մինչև 32 ժամ սոված-ծարավ պահվում էին զորամասերում) և 30 խաղաղ ցուցարար («Սասնա Ծռերի» զինված անդամներին չենք հաշվում) ապօրինի ազատազրկվեց:
  • 2018թ․ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի փողոցում խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեցին լուսաձայնային նռնակներ: 127 քաղաքացի հոսպիտալացվեց: Ապրիլի 16-ից 23-ի ընթացքում 1236 խաղաղ ցուցարար բերման ենթարկվեց:

Եվ սրանք հիմա ասում են, որ կորոնավիրուսով պայմանավորված հավաքների արգելքը դժգոհությունը զսպելու համար է... Вот теперь я видел все»:

| | |
5728 | 0
Facebook