Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանի արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները 99,1%-ով վերսկսել են իրենց աշխատանքը

05:30, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
Չինաստանի արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները 99,1%-ով վերսկսել են իրենց աշխատանքը

Չինաստանում արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները կարողացել են վերականգնել արտադրության 99,1%-ը՝ համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման ֆոնին, գրում է РИА Новости-ն` հղում անելով Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվականացման նախարար Մյաո Վեին:

«Մայիսի 18-ի դրությամբ՝ երկրում խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծանրաբեռնվածությունը 99.1 տոկոս է, իսկ աշխատակիցների՝ աշխատատեղեր վերադարձի գործակիցը կազմում է 95.4 տոկոս, ընդհանուր առմամբ, հնարավոր է եղել հասնել սովորական մակարդակի»,-նշել է նախարարը:

9462 | 0
Facebook