Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.

Համացանց

ԿԳՄՍՆ-ը՝ դասագրքերի հանձնումը կազմակերպելու մասին

16:40, չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ.
ԿԳՄՍՆ-ը՝ դասագրքերի հանձնումը կազմակերպելու մասին

ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Դասագրքերի հանձնման կազմակերպումը դպրոցի տնօրենի գործառույթն է

Պարետի որոշման համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը թույլատրվում է կազմակերպել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան:

Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրային արձագանք է ստացել դպրոցներում ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դասագրքերի հանձնման հարցը, տեղեկացնում ենք, որ խնդիրը գտնվում է ուսումնական հաստատության տնօրենի գործառույթների տիրույթում:

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններին` դասագրքերի հանձնման գործընթացը կազմակերպել` խստորեն պահպանելով պարետատան սահմանած անվտանգության կանոնները` տարածքի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, մարդկային կուտակումների բացառում և այլն»:

| | |
3605 | 0
Facebook
COMMENT.am