Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բերման ենթարկվածների թվում է նաև Սարգիս Գրիգորյանը

13:55, չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ.
Բերման ենթարկվածների թվում է նաև Սարգիս Գրիգորյանը

Արդեն տեղեկացրել էինք, որ ռեստորանային ոլորտի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում և որ սոցիալական հեռավորության պահանջը չպահելու համար կան բերման ենթարկվածներ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածների թվում է նաև դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նա ասել էր՝ «կան ոլորտներ, որ բացվել են ու ոչ պակաս վտանգավոր են։ Իմաստը որն ա՞, ինչի՞ ենք մենք հիմա պարապուրդի մեջ»։

10989 | 1
Facebook