Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանության կոչը՝ ռեստորանների աշխատակիցներին

12:15, չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ.
Ոստիկանության կոչը՝ ռեստորանների աշխատակիցներին

Օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերին ու աշխատակիցներին, երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին, խոհարարներին, մատուցողներին և այլ մասնագիտությունների տեր անձանց կոչ էր արվում հավաք իրականացնել։
     Հիշեցնենք, որ 2020 թվականի Կառավարության 298-Ն որոշմամբ` արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։
     ՀՀ ոստիկանությունը կոչ է անում չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում կառաջացնի իրավական հետևանքներ։

| | |
3245 | 0
Facebook