Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.

Իրադարձություններ

Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 65, 68 և 78 տարեկան. ԱՆ

11:10, չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ.
Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 65, 68 և 78 տարեկան. ԱՆ

Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք և 255 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ը հայտնում է, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 27 է։

| | |
4135 | 0
Facebook
COMMENT.am