Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեդիան գլխավորում է եվրոպական երկրների ցանկը, որտեղ գրանցվել է #COVID_19-ից մահացության ամենաբարձր ցուցանիշը

17:45, չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ.
Շվեդիան գլխավորում է եվրոպական երկրների ցանկը, որտեղ գրանցվել է #COVID_19-ից մահացության ամենաբարձր ցուցանիշը

Վերջին շաբաթվա ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսից մեկ շնչի հաշվով մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շվեդիայում, հայտնում է Reuters-ը:

Մինչ եվրոպական այլ երկրներում մահացությունը նվազում է, Շվեդիան մայիսի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 6.25 մահ՝ մեկ միլիոն բնակչի հաշվով: Սա ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում և նույնիսկ մի փոքր ավելի բարձր է, քան Բրիտանիայում, որտեղ գրանցվել է 5․75 մահ՝ մեկ միլիոն բնակչի հաշվով։
     Ինչպես հայտնի է, Շվեդիան մեղմ մոտեցում է որդեգրել․ չեն կիրառվել խիստ սահմանափակումներ, մասանավորապես, համավարակի ժամանակ բաց են եղել դպրոցները, գործել են ռեստորանները։
     Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30 799-ի, մահացել է 3 743 մարդ, ապաքինվել՝ 4 971-ը՝ համաձայն worldometers.info կայքի տվյալների:

11401 | 0
Facebook