Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Խորհրդականի նոր հաստիքներ. հարկատուների հաշվին նոր «շքեղություն». «Հրապարակ»

08:55, չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ.
Խորհրդականի նոր հաստիքներ. հարկատուների հաշվին նոր «շքեղություն». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որ ԱԺ հանձնաժողովների նախագահները խորհրդականներ ունենան։ Այժմ հանձնաժողովներն ունեն 1 համակարգող փորձագետ, 2 փորձագետ (մասնագետ) և 1 գործավար (օգնական): Օգնականն աշխատանքի է ընդունվում հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները քաղծառայողներ են: Հետաքրքիր է հիմնավորումը․ «Խորհրդականի պաշտոնը․․․ ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը»: Այսինքն, թիվ 1 քաղաքական մարմնի ներկայացուցիչները դժվարանում են որոշումներ կայացնել և հարկատուներիս հաշվին խորհրդատուներ են ուզում ունենալ։ Խորհրդականի աշխատավարձը սահմանվում է 6 գործակցով, ինչը նշանակում է, որ նա կստանա 250 հազար մաքուր աշխատավարձ՝ գումարած պարգևատրում»։

Մանրամասները՝ թերթի համարում։

| | |
3273 | 0
Facebook
COMMENT.am