Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը՝ նույն վայրում. «Ժողովուրդ»

08:35, չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը՝ նույն վայրում. «Ժողովուրդ»

Մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու են նաև Հայաստանի իշխանությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս այդ օրը Արցախում է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախից հրավեր են ուղարկել ՀՀ ԱԺ-ից՝ մասնակցելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, նախագահի երեք տեղակալներին, ինչպես նաև խորհրդարանում գործող հանձնաժողովի նախագահներին: Ըստ տեղեկությունների՝ որոշում կա, որ Արցախ կմեկնեն նաև ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները:

Ըստ տեղեկությունների, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Արցախ է մեկնելու միայն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը՝ Նաիրա Զոհրաբյանը Արցախ չի մեկնելու աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով: Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արցախում այդ օրը կլինի խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ թե պատգամավորներից ով կմեկնի նրա հետ, դեռևս քննարկվում է:

Մանրամասները՝ թերթի համարում։

| | |
4687 | 0
Facebook