Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.

Համացանց

«Վարչապետից սկսած՝ «լեգիտիմ իշխանությունից» վերածվել եք «լեգիտիմ մակաբույծների»». Արմեն Աշոտյան

23:55, երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.
«Վարչապետից սկսած՝ «լեգիտիմ իշխանությունից» վերածվել եք «լեգիտիմ մակաբույծների»». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր Եվրոհանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Վառհելին։

Հանձնակատարը հրավիրվել էր խորհրդարան՝ Արևելյան Գործընկերության հունիսյան գագաթնաժողովին ընդառաջ, որին ենթադրվում է նաև Հայաստանի մասնակցությունը։

Մշտապես հետաքրքրված լինելով արտաքին, մասնավորապես՝ եվրոպական քաղաքականությամբ և աշխատելով այս ուղղությամբ, մշտապես անձամբ հետևում եմ նման քննարկումներին։

Իհարկե, ձեզ նախևառաջ կհետաքրքրի, թե ինչ է խոսվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների
     մասին եվրոհանձնակատարի և եվրոդեպուտատների կողմից։

Պատասխանեմ՝ ոչինչ։

Մոտ երկու ժամից ավել տևած հանդիպման ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների մասին ոչ մի խոսք չի հնչել ընդհանրապես։ Այդ հարաբերություններին իր զեկույցում չանդրադարձավ հանձնահատարը, չհնչեցին հարցեր դեպուտատների կողմից։ Ոչ CEPA-յի (ՀԸԳՀ), ոչ վիզաների ազատականացման, ոչ Արցախյան հակամարտության, ոչ կորոնավիրուսի դեմ պայքարի։

Ասեմ, որ Արևելյան գործընկերության մյուս երկրների հետ հարաբերություններն այսօրվա նիստին քննարկվել են։

ԱԺ-ում տաքուկ ծվարած, գործուղումներից վարակի պատճառով զրկված, բայց պարգևավճարներ վայելողների ևս մեկ տեսանելի բացթողումն էր և Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինդիկատոր։

Խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուներ, ձեզ ոչ մի հարց չէ՞ր հետաքրքրում։ Պետական շահեր Բրյուսելում ներկայացնելու խնդիր չկա՞։ 1.5 տարի մեր հաշվին շրջագայելով՝ գործընկերներ չե՞ք ձեռքբերել, որ Հայաստանով հետաքրքրված լինեին։

Դուք բոլորդ, վարչապետից սկսած, «լեգիտիմ իշխանությունից» վերածվել եք «լեգիտիմ մակաբույծների»։

Հ.Գ. Մի հարց էլ կա այս կապակցությամբ, որին վաղը կանդրադառնամ»։

| | |
3101 | 4
Facebook
COMMENT.am