Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Նախկիններով» չվախեցնես, Նիկոʹլ, «ներկան» զգում ենք». Բաբկեն Հարությունյան

23:45, երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.
««Նախկիններով» չվախեցնես, Նիկոʹլ, «ներկան» զգում ենք». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական անհաջող եթերի ժամանակ Նիկոլը չկարողացավ թաքցնել իր վախերը և ստեղծված անկառավարելի իրավիճակը: Հավանաբար, մեծն մանիպուլյատորը չէր կարող պատկերացնել, որ մեծ փառքից երկու տարի անց շատ-շատերը կսկսեն դատել ոչ թե խոսքով` այլ արած գործով, կհավատան, որ Նիկոլը կարող է մասնակից լինել կոռուպցիային, մաքսանենգությանը, պետական փողերի մսխմանը, և որ ամենածանրն է` իրենց խաբված և օգտագործված կզգան: Եկավ այդ ժամանակը , և Նիկոլը սկսել է դա գիտակցել, սկսել է գիտակցել նաև, որ իր վարչապետության ժամանակահատվածի վարկանիշն օրօրի անկման նոր ռեկորդներ է սահմանում, իսկ հասունացող առողջապահական և սոցիալական բունտի ժամանակ հատակին գտնվող վարկանիշի պարագայում Նիկոլը հայտնվելու է այնտեղ, որտեղ մի որոշ ժամանակ նստել էր:
     Ի դեպ վիրուսի ահագնացող տեմպերի ֆոնին խուճապահար եթեր մտնել և մտածել, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դիտում են քեզ և ավելի շատ փող կտան` մեղմ ասած, ծիծաղելի է: Քիչ թե շատ լուրջ կառույցները նայում են վարակի փաստացի իրավիճակին և իրենց քո մատուցած ծառայությանը` մասնավորապես՝ օրեր առաջ ազգադավ Լանզարոտի կոնվենցիան վավերացնելու փաստին, որի վավերացման դիմաց էլ ԱՄՀ-ի կողմից տրվեց 280 մլն դոլարը:
     «Նախկիններով» չվախեցնես, Նիկոլ` «ներկան» զգում ենք»:

| | |
3553 | 0
Facebook
COMMENT.am