Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Իրադարձություններ

Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

19:20, երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.
Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 19-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որը կխթանի հայ-սինգապուրյան առևտրատնտեսական հարաբերությունները՝ վերացնելով խոչընդոտները ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում, բարձրացնելով տնտեսական արդյունավետությունը, բացահայտելով երկուստեք նոր շուկաներ և ստեղծելով բարենպաստ պայմաններ ավելի լայն տնտեսական համագործակցության համար:

Հայաստանը հնարավորություն կստանա ոչ միայն զարգացնել տնտեսական կապերը Սինգապուրի հետ, այլև տարանցիկ ուղի դառնալ Սինգապուրի համար տարածաշրջանային և եվրոպական շուկաներ առավել դյուրին կերպով ներթափանցելու տեսանկյունից:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նաև «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը, որով կատարողների համար հնարավորություն է ստեղծվում պահպանել իրենց իրավունքները տեսալսողական կատարումների նկատմամբ, ընդունել կատարողների` իրենց տեսալսողական կատարումների նկատմամբ իրավունքների և հանրային շահերի միջև հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը մասնավորապես կրթության, հետազոտությունների և տեղեկատվության հասանելիության բնագավառներում: Պայմանագրի կնքումը պայմանավորված է հատկապես նոր թվային տեխնոլոգիաների զարգացմամբ և կատարողներին ավելի լայն իրավական պաշտպանության տրամադրման անհրաժեշտությամբ:

| | |
1308 | 0
Facebook