Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.

Համացանց

Գեղարքունիքի մարզում հաստատվել է 21 նոր դեպք

15:45, երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.
Գեղարքունիքի մարզում հաստատվել է 21 նոր դեպք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք:

Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 284 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր եւ Զոլաքար համայնքներում»:

| | |
1744 | 0
Facebook