Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID_19-ի նոր բռնկում Չինաստանում. 108 միլիոն բնակիչ կարանտինում է

14:55, երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.
#COVID_19-ի նոր բռնկում Չինաստանում. 108 միլիոն բնակիչ կարանտինում է

Չինաստանի Ցզիլին նահանգի ավելի քան 108 միլիոն բնակիչ կրկին կարանտինի մեջ է՝ համավարակի նոր բռնկման պատճառով: Նահանգում դադարեցվել է գնացքների և ավտոբուսների տեղաշարժը, փակվել են դպրոցները, գրում է Bloomberg-ը։

«Մարդիկ նորից իրենց անապահով են զգում: Երեխաները դիմակներով են խաղում փողոցում, բուժաշխատողները քայլում են պաշտպանիչ հանդերձանքով: Սա զայրացնում է, որովհետև մենք չգիտենք, թե երբ այս ամենը կավարտվի»,- նշել է տեղական առևտրային ընկերությունների աշխատակիցներից մեկը:

Չնայած համավարակի տարածումն այնքան արագ չէ, որքան Ուհան քաղաքում էր, սակայն Չինաստանի իշխանությունների արձագանքը ցույց է տալիս վախը՝ վարակի երկրորդ ալիքից:

22994 | 0
Facebook