Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱԾ-ում Արթուր Աղաջանյանին կփոխարինի Արթուր Պողոսյանը

14:30, երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.
ԱԱԾ-ում Արթուր Աղաջանյանին կփոխարինի Արթուր Պողոսյանը

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկությունը հաստատել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Այդ պաշտոնում նշանակվել է Արթուր Պողոսյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը։

Ավելի վաղ MAMUL.am-ը գրել էր, որ ԱԱԾ տասնյակ պաշտոնյաներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

8866 | 1
Facebook