Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.

Համացանց

«Վարչապետը հենց այս հարցին պետք է պատասխանի». Արթուր Սաքունց

14:35, երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.
«Վարչապետը հենց այս հարցին պետք է պատասխանի». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետը հենց այս հարցին պետք է հստակ պատասխանի, թե արդյոք մտերիմ մարդուն նշանակելու պահանջ է ներկայացրել նախարարին:

Երկրորդ՝ անցած տարի Իջևանում հայտնի բողոքի ցույցերից հետո այլևս բողոքի ցույցեր չկան: Պետք է ենթադրել, որ այդ մտերիմ մարդն արդեն նշանակվել է անտառտնտեսության Իջևանի մասնաճյուղի տնօրեն և բողոքողներն այլևս բողոքելու պատճառներ չունեն և շարունակում են ծառահատումները:

«Նա վստահեցրեց, որ Էրիկ Գրիգորյանին նախարարի պաշտոնից ազատելը կապված է նաև անտառտնտեսության Իջևանի մասնաճյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ մարդուն պաշտոն տալու հետ: Ըստ նրա՝ Գրիգորյանը հակադարձել է Փաշինյանին ու հիշեցրել, որ անտառտնտեսության աշխատակիցը նախկինում ծառերի ապօրինի հատմամբ է զբաղված եղել, այսպես ասած, փայտի գործ է արել. «Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել: Ասել է՝ ծանոթ մարդ է, պետք է աշխատի, ու վերջ: Գրիգորյանի հակադարձմանը, թե ինքն այդ մարդու հետ չի կարող համագործակցել, վարչապետը չոր է արձագանքել՝ չես կարող աշխատել, հեռացիր»»:

| | |
3558 | 3
Facebook