Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

13:20, երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ.
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր՝ մայիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:

Պատճառը՝ ինչպես նախօրեին Քոչարյանի փաստաբանական թիմն էր տեղեկացրել, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ ախտորոշված կորոնավիուսն է։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ պաշտպանի բացակայության պայմաններում գործի քննությունը չի կարող շարունակվել, ուստի դատական նիստը հետաձգվում է: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 9-ին՝ ժամը 13:00-ին:

5884 | 0
Facebook