Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չի բացառվում, որ Գոգյանի վրա ճնշումներ են գործադրվել». Սյուզաննա Սիմոնյան

15:35, երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.
«Չի բացառվում, որ Գոգյանի վրա ճնշումներ են գործադրվել». Սյուզաննա Սիմոնյան

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքրական է, որ Լևոն Անդրանիկի Քոչարյանին տնտեսագիտության թեկնածուի (Ը.00.03 թվանիշով) գիտական աստիճան շնորհելու մասին հրամանն ստորագրվել է մայիսի 15-ին, Գոգյանի՝ հրաժարական ներկայացնելուց ընդամենը մեկ օր հետո:

Ճիշտ է, հրամանն ստորագրվել է հենց Գոգյանի կողմից, իսկ մասնագիտական հանձնաժողովն էլ աշխատանքին դրական գնահատական է տվել, սակայն փաստերի համադրումը մեզ առիթ է տալիս ենթադրելու, որ Անդրանիկ Քոչարյանի որդու գիտական աշխատանքի շուրջ ԲՈԿ-ում թեժ քննարկումներ են տեղի ունեցել: Չի բացառվում, որ Գոգյանի վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի վավերացվի Քոչարյանի աշխատանքը, ինչի արդյունքում վերջինս կազատվեր պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ կունենար գիտությունների թեկնածուի աստիճան, ինչը հիմք է հանդիսանում ԶՈւ չզորակոչվելու համար: Իսկ Սմբատ Գոգյանն էլ՝ որպես սկզբունքային անձ, չի կարողացել աչք փակել կատարվածի վրա և որոշել է հեռանալ կառույցի ղեկավարի պաշտոնից»:

| | |
2821 | 0
Facebook
COMMENT.am