Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.

Միջազգային

Թրամփը վերջնաժամկետ է ներկայացրել ԱՀԿ-ին

16:30, երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.
Թրամփը վերջնաժամկետ է ներկայացրել ԱՀԿ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) պահանջել է փոփոխություններ իրականացնել աշխատանքում և 30 օրվա ընթացքում ապացուցել Չինաստանից անկախությունը: Եթե կազմակերպությունը չկատարի այս պահանջը, ապա Վաշինգթոնը վերջնականապես կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը: Այս մասին ասված է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյսուսին ուղղված Թրամփի նամակում, որի պատճենը նախագահը հրապարակել է Twitter-ի իր էջում: Բացի ֆինանսավորման դադարեցումը, ԱՄՆ-ը նաև հետ կկանչի իր անդամակցությունը կազմակերպությունից: «Ես չեմ կարող թույլ տալ, որպեսզի ամերիկացի հարկատուների դոլարները շարունակեն ֆինանսավորել մի կազմակերպության, որը չի ներկայացնում ԱՄՆ շահերը»,- գրել է Թրամփը:

| | |
5069 | 0
Facebook