Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընթերցեք այս նոր տեղեկությունը». Դավիթ Խաժակյան

09:40, երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.
«Ընթերցեք այս նոր տեղեկությունը». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե դեռ կարծում եք, որ համայնքային և պետական մրցույթներին մասնակցելիս բանկային երաշխիքի փաստաթղթի կեղծումը և այդպիսով հանրությանը խոշոր վնաս հասցնելը մասնակցի արկածախնդրության դրսևորում է, առանց համակարգվածության, ապա խնդրեմ, ընթերցեք այս նոր տեղեկությունը։

Տեսանյութովս ներկայացրել էի, որ «Էտալոն Գրուպ» և «Ռաշն Վոյաժ» ՍՊԸ-ները, ըստ իս, փոխկապակցված են։ Այժմ ներկայացնում եմ այդ փոխկապկցվածության ևս մի դրվագ։

«Ռաշն Վոյաժ» ՍՊԸ-ն մասնակցում է բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մրցույթին և ակնկալում շահել շուրջ 650 միլիոն դրամի պայմանագիր։ Ներկայացնում է բանկային կեղծ երաշխիք։

«Էտալոն Գրուպ» ՍՊԸ-ն մասնակցում է ՆՈՒՅՆ մրցույթին որպես տեխնիկական վերահսկող։ Կրկին ներկայացնում բանկային կեղծ երաշխիք:

Կարծում եմ, ակնհայտ է, որ Փաշինյանի կնքահոր ազգականին պատկանող ընկերությունը (սա արդեն հաստտատված է քաղաքապետի ժ/պ Ղալումյանի հայտարարությամբ), որտեղ նա իդեպ միանձնյա բաժնետեր է, «Էտալոն Գրուպի» հետ գործել է համագործակցված։

Ղալումյանների ազգականը պետք է շահեր շինարարական աշխատանքների մրցույթը, մյուսը իրականացներ դրա տեխնիկական հսկողությունը։

Ինձ համար մեծ հարցական է նաև, թե ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը երեկ11:30 (հիշեցնեմ որ ուղիղ եթերս հեռարձակվեց այսօր 11:00) հրավիրում մրցութային հանձնաժողովի նիստ և միայն երեկ մրցույթը հանձնում մյուս մասնակցին»:

| | |
4598 | 1
Facebook