Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը 2 միլիարդ դոլար կտրամադրի՝ #COVID_19-ից տուժած երկրներին օգնելու համար

00:30, երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.
Չինաստանը 2 միլիարդ դոլար կտրամադրի՝ #COVID_19-ից տուժած երկրներին օգնելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 73-րդ գլխավոր ասամբլեայի լիագումար հեռավար նիստը մեկնարկել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի ելույթով:
     Նա հայտարարել է, որ Չինաստանն ամբողջական ծավալով և բացարձակ թափանցիկ ձևով տեղեկացրել է ԱՀԿ-ը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման մասին: Սի Ցզինպինը նաև խոսել է Չինաստանի գործողությունների ծրագրի մասին՝ համաձայն որի երկու տարվա ընթացքում Պեկինը 2 միլիարդ դոլար կհատկացնի համաճարակից տուժած երկրներին աջակցելու համար: ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ՝ Չինաստանում կկառուցվի նաև համաշխարհային պահեստ և կենտրոն` աշխարհի կարիքավոր երկրներին հակահամաճարակային դեղամիջոցների հուսալի մատակարարումը ապահովելու համար: Այդ միջոցների արտահանման համար կկազմակերպվեն կանաչ մաքսային գոտիներ։

11342 | 0
Facebook