Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.

Իրադարձություններ

«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 23-ին կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ

23:55, երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ.
«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 23-ին կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ

«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 23-ին կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ, որին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում ՌԴ դեսպանատուն։ Այս մասին հատնում են «Արմենիա» ավիաընկերությունից։

«Երևան-Վորոնեժ չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) ՌԴ քաղաքացի են և գտնվում են ՌԴ-ում։

Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում ՌԴ դեսպանատուն, կամ հերթագրվել https://www.gosuslugi.ru/ կայքի միջոցով»,- հայտնում են ավիաընկերությունից»:

Նշվում է, որ Վորոնեժ-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարող են ձեռք բերել «Արմենիա» ավիաընկերության պաշտոնական կայքից:

| | |
2373 | 0
Facebook