Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դրանք եղել են կասկածներ». Հրաչյա Հակոբյանը՝ Արթուր Վանեցյանի՝ օտարերկրյա գործակալ լինելու լուրերի մասին

23:40, երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ.
«Դրանք եղել են կասկածներ». Հրաչյա Հակոբյանը՝ Արթուր Վանեցյանի՝ օտարերկրյա գործակալ լինելու լուրերի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին՝ ասել էիք, որ Վանեցյանն օտարերկրյա գործակալ է, ո՞ր երկրի, և ո՞րն է փաստը, ասել է, որ ինքն այդ մասին հայտարարություն չի արել, այլ կասկածներ է հայտնել. «Ես կխնդրեի այդ օգտատիրոջը, որ եթե լինի այդպիսի տեքստ կամ տեսանյութ, որտեղ ես արել եմ այդ հայտարարությունը, թող ուղարկի ինձ, ես կծանոթանամ այդ հայտարարության հետ։ Թերևս, կարծում եմ, օգտատերը նկատի ունի իմ հարցադրումները, որտեղ ես հարցեր եմ տվել, կասկածներ եմ հնչեցրել, որոնք հայտարարություններ չեն։ Այնպես որ, չկան փաստեր կամ կան, բայց չեն հրապարակվում։ Եվ դրանք եղել են կասկածներ՝ հիմք ընդունելով պաշտոնաթողությունից հետո նրա մուտքն ակտիվ քաղաքականություն և արտասահմանյան ուղևորությունները, որոնց մասին ես բարձրաձայնել եմ»,- ասել է պատգամավորը:

«Դրանք եղել են կասկածներ». Հրաչյա Հակոբյանը՝ Արթուր Վանեցյանի՝ օտարերկրյա գործակալ լինելու հայտարարությունների մասին
| | |
3783 | 0
Facebook