Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մաքսանենգ ճանապարհով դուրս բերված ծխախոտից ես լսել եմ երեք բառ՝ ծխախոտ, ինքնաթիռ, Աֆղանստան». Հրաչյա Հակոբյան

23:05, երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ.
«Մաքսանենգ ճանապարհով դուրս բերված ծխախոտից ես լսել եմ երեք բառ՝ ծխախոտ, ինքնաթիռ, Աֆղանստան». Հրաչյա Հակոբյան

«Բոլոր այն լուրերը, որ տարածվել են իմ մասին, թե ես բիզնեսով եմ զբաղված, մաքսանենգ ճանապարհով ինչ-որ բաներ եմ արտահանում, կամ ներմուծում, դրանք մտացածին են, սուտ են և կարծում եմ մեր քաղաքացիների և ինձ համար պարզ են, թե ինչ նպատակի են ծառայում այդ սուտ լուրերը»,- «Ազատության» եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Այդ թեմայի հետ կապված ես լսեմ եմ 3 բառ՝ ծխախոտ, ինքնաթիռ, Աֆղանստան և լսել եմ այն կոնտեքստում, որ դա սկսել են ինձ հետ կապել: Հետո դատական հայց եմ ներկայացրել ֆեյսբուքյան չորս օգտատերերի դեմ, որովհետև նրանք էին այդ սուտ լուրը հրապարակել՝ Նարեկ Սամսոնյան, Արթուր Դանիելյան, Գագիկ Համբարյան, Մարինա Խաչատրյան: Ես իմ իրավաբան ընկերների հետ ուսումնասիրել եմ նրանց հրապարակումները և ակնհայտ զրպարտանք ենք տեսել: Այդ ընթացքում Միքայել Մինասյանը դեռ հանդես չէր եկել իր հայտարարություններով, այդ իսկ պատճառով նրա անունը այդ չորս հոգու կողքին չկա»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ Միքայել Միանսյանի նկատմամբ նույնպես կներկայացնեն դատական հայց:

| | |
6734 | 3
Facebook
COMMENT.am