Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում 16 ամսում 4 ընդդիմադիր հեռուստաալիք տուգանվել է 1․6 մլն դոլարով

19:20, երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ.
Թուրքիայում 16 ամսում 4 ընդդիմադիր հեռուստաալիք տուգանվել է 1․6 մլն դոլարով

Թուրքիայում 2019-ի հունվարից մինչև 2020-ի մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում 4 ընդդիմադիր հեռուստաալիք Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (ՌՀԲԽ) կողմից ընդհանուր առմամբ տուգանվել է 11 մլն լիրայով (1.6 մլն դոլար), գրում է Ermenihaber-ը։

Սահմանված տուգանքները զեկույցի տեսքով ներկայացրել է ՌՀԲԽ-ի անդամ Իլհան Թաշչըն։ Ըստ զեկույցի՝ տույժերը կիրառվել են հիմնականում քաղաքական հաղորդումների ու լուրերի ծրագրերի վրա և բացի ֆինանսականից կիրառվել են նաև այլ «պատիժներ»։ Օրինակ Թուրքիայի Fox TV հեռուստաալիքով հայտնի հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալի վարած լուրերի ծրագիրը 3 անգամ զրկվել է հերթական հեռարձակումից։
     Նույն պատիժը կիրառվել է տարբեր հետուստաալիքների 12 հաղորդաշարերի դեպքում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
1058 | 0
Facebook
COMMENT.am