Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.

Համացանց

«Շրջանառվող «ստանդարտները» չեն հանդիսանում Լանզարոտեի կոնվենցիայի մասը». Մարիա Կարապետյան

04:35, երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.
«Շրջանառվող «ստանդարտները» չեն հանդիսանում Լանզարոտեի կոնվենցիայի մասը». Մարիա Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շրջանառվում են գրառումներ, թե իբր «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան սահմանում է կամ ենթադրում է «ստանդարտներ», թե երեխաներին ինչպիսի թեմաներ է հարկավոր դասավանդել ըստ տարիքային խմբերի։

Շրջանառվող «ստանդարտները» չեն հանդիսանում Կոնվենցիայի կամ դրա բացատրական զեկույցի տեքստի մաս։ Կոնվենցիան կամ դրա բացատրական զեկույցը հղում չեն կատարում այլ փաստաթղթերի, որոնք նման «ստանդարտներ» են պարունակում։ Մի խոսքով, այդ «ստանդարտները» ոչ մի կապ չունեն կոնվենցիայի հետ։

Համացանցում փնտրելով այդ «ստանդարտները»՝ գտա, որ դրանք հանդիսանում են Գերմանիայի առողջապահության դաշնային կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի միջոցներով 2010 թվականին մի փորձագիտական խմբի հեղինակած տեքստը։ Այդ «ստանդարտները» նույնիսկ այլ եվրոպական երկրների համար ո՛չ պարտադիր ուժ ունեն, ո՛չ պարտադիր ուղենիշ պիտի հանդիսանան, քանի որ ընդամենը մի փորձագիտական խմբի տեքստն են։ Այդ «ստանդարտները» իրենց հերթին կոնվենցիայի անունը չեն տալիս։

Մի խոսքով, նույն հաջողությամբ կարելի էր պեղել Ճապոնիայի ատոմային էներգիայի գործակալության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տարածքային գրասենյակի միջոցներով ինչ-որ փորձագիտական խմբի կատարած աշխատանքները, թարգմանել դրանք հայերեն և «կապել» կոնվենցիայի հետ։

Իսկ այն ամենը, ինչ ասում է կոնվենցիան և դրա բացատրական զեկույցը կրթության մասին երևում է կից նկարներում։ Այլ տեքստ գոյություն չունի»:

| | |
1726 | 0
Facebook