Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մրցույթը շահած ընկերության տնօրենը վարչապետի քավորի ազգականն է». Դավիթ Խաժակյան

14:10, երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ.
«Մրցույթը շահած ընկերության տնօրենը վարչապետի քավորի ազգականն է». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ֆեյսբուքյան տեսուղերձի միջոցով խոսել է իր բնորոշմամբ՝ «hարյուրավոր միլիոն դրամների հասնող չարաշահումների և դրանց քաղաքական առնչությունների» մասին:

Նա հայտնել է, որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթը շահած ընկերությունները բանկային կեղծ երաշխիք են ներկայացրել:

«Նորաստեղծ «Էտալոն գրուպ»-ի և «Ռաշըն Վոյաժ»-ի ներկայացրած բանկային երաշխիքը կեղծված է եղել: Համաձայն պետռեգիստրի պաշտոնական տվյալների՝ «Ռաշըն Վոյաժ» ՍՊԸ-ի տնօրեն է հանդիսանում Վահագն Ղալումյանը: Շատերին կարող է այս ազգանունը ծանոթ թվալ, շատերին՝ ոչ: Ինձ այն ծանոթ է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանը: Հաջորդ ինձ ծանոթ Ղալումյանը վերջերս հայտնի դարձած «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ ծեծկռտուքի ժամանակ հետևից խփող Վահե Ղալումյանն է, ով վարչապետի քավորի հարազատ եղբայրն է: Վերհիշելով «Ռաշըն Վոյաժ»-ի տնօրեն Վահագն Ղալումյանին՝ հստակ ազգակցական կապը չեմ կարող նշել, միայն կարող եմ ասել, որ իրենք իրար մեջ ասում են, որ հորեղբոր տղաներ են»,- ասել է Խաժակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

6819 | 0
Facebook