Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդքան մարդկային ռեսուրս չկա՝ հասարակական տրանսպորտում իրավիճակը հսկելու համար». Երևանի փոխքաղաքապետ

13:20, երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ.
«Այդքան մարդկային ռեսուրս չկա՝ հասարակական տրանսպորտում իրավիճակը հսկելու համար». Երևանի փոխքաղաքապետ

«Հասարակական տրանսպորտում իրականացվելու է ախտահանում: Համայնքի սեփականություն հանդիսացող, ինչպես նաև՝ մասնավոր հատվածի տրանսպրոտային միջոցների ախտահանումը կատարվելու է համայնքի կողմից»,- այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ այժմ ախտահանիչ նյութերն ու դիմակները ձեռք են բերում տրանսպորտային գիծը շահագործող անհատ կազմակերպությունները:

Հարցին, թե ինչպե՞ս է իրականացվելու հասարակական տրանսպորտում վերահսկողությունը, որ ամբողջությամբ համապատասխանի պարետի որոշմանը, Սարգսյանն ասաց. «Ինչքան էլ մենք հավելյալ ներուժ ներգրավենք, որպեսզի այդ վերահսկողությունն իրականացնենք, 800 Գազելների և մոտ 300 ավտոբուսների շրջանակներում մարդկային ռեսուրս չկա, այդ իսկ պատճառով կխնդրեի մեր քաղաքացիներին, որ ուշադիր լինեին իրենց կողքի այլ քաղաքացիների նկատմամբ, և եթե ինչ-որ բան սխալ է արվում, ապա կարող են հորդորել, կամ ասել, օրինակ, ինչպես պետք է կրել դիմակը և այլն: Կարծում եմ՝ միմյանց հսկելը բավականին մեծ ազդեցություն կունենա, որ կարողանանք այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալ»:

| | |
3764 | 1
Facebook
COMMENT.am