Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպե՞ս է պահպանվելու երեխաների և աշխատակիցների անվտանգությունը. պարզաբանում է փոխքաղաքապետը

12:45, երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ.
Ինչպե՞ս է պահպանվելու երեխաների և աշխատակիցների անվտանգությունը. պարզաբանում է փոխքաղաքապետը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն այսօր ասուլիս ժամանակ հայտնեց, որ մանկապարտեզ հաճախելու առաջնահերթություն է տրվելու այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատում են, կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են:

«Հարցում է արվել Երևանի 161 մանկապարտեզների երեխաների 31 հազար ծնողներին, նրանցից 11 հազարը գտնվում է այդ կարգավիճակներում և ցանկություն են հայտնել երեխային բերել մանկապարտեզ»,- ասաց Վիրաբյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են ապահովելու երեխաների և աշխատակիցների անվտանգությունը՝ Երևանի փոխքաղաքապետն ասաց. «Մշակվել են անվտանգության բոլոր կանոնները՝ սկսած մանկապարտեզների բակային տարածքների նշագրումից, որ կարողանան ծնողները, պահելով սոցիալական հեռավորությունը, երեխային բերել մանկապարտեզ: Բացառում ենք ծնողներից որևէ մեկի մուտքը մանկապարտեզ. երեխային կդիմավորեն մանկապարտեզի աշխատակիցները, հեռավար ջերմաչափում կիրականացնեն: Ջերմաչափում կիրականացվի նաև օրվա ընթացքում: Խմբերում լինելու են 8-10 երեխա: Հրաժարվելու ենք այն խաղատեսակներից ու խաղալիքներից, որոնց վրա կարող է վարակը մնալ որոշ ժամանակ»:

Վիրաբյանը հայտնեց նաև, որ ռիսկային գոտում գտնվող աշխատակիցները չեն աշխատելու: Փոխքաղաքապետի խոսքով՝ նրանք վճարվելու են այնպես, ինչպես՝ մինչ այժմ:

| | |
1562 | 0
Facebook