Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID_19. աշխարհում վարակվածների թիվը

09:55, երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ.
#COVID_19. աշխարհում վարակվածների թիվը

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 4․525 մլն դեպք, մահացել է 307 հազար մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 4․7 մլն-ը, մահացել է 315 հազար մարդ, գրում է РБК-ն։
     Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները` 1.48 մլն մարդ: Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ (281 հազար), Մեծ Բրիտանիան՝ 3-րդ տեղում է (244 հազար), Բրազիլիան՝ 4-րդ (241 հազար), Իսպանիան՝ 5-րդ (230 հազար)։

9969 | 0
Facebook