Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքբերումների հերթական փաստերի մեջ նշեց, որ բենզինի գինը 480-ից իջել է 320 դրամ: Դե մեկդ նշեք, թե այստեղ ո՞րն է կառավարության ձեռբերումը, երբ բենզինի գնանկումը պայմանավորված է նավթի համաշխարահային գների անկմամբ։ Այս գործընթացում Նիկոլ Փաշինյանի ու մեր կառավարության դերակատարությունը զրո է։ Հետո նեղսրտում եք, երբ ասում եմ՝ իրականությունից կտրված համատեքստ ու օրակարգ ունի Փաշինյանը»։