Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ». վարչապետ

13:35, շաբաթ, 16 մայիսի, 2020 թ.
«Հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ». վարչապետ

Գազի գնի շուրջ բանակցություններին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. ««Գազմպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հանձնաժողովը կքննարկի այն: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են: Այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկայի և նավթի գների անկման, փլուզման պայմաններում մենք կարող ենք ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ից ակնկալել, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակը չէ: Կորոնավիրուսի ճգնաժամը և դրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով՝ մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ այս թեմայի շուրջ»:

7430 | 0
Facebook