ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ առցանց ասուլիսի ժամանակ հայտեց, որ վաճառել է իր Hyundai մեքենան և գումարը ներդրել հայաստանյան բանկերից մեկում որպես ավանդ։ «Վերջերս իմ «Հունդային» վաճառեցի և դրանից գոյացած գումարը, դրամով, որպես ավանդ պահում եմ բանկում: Կարծում եմ՝ մեր ազգային դրամին պետք է նման վստահությամբ վերաբերվենք»,- ասաց վարչապետը: