Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե կա անարդարություն, դրանում մեղավոր են գործատուները». Նիկոլ Փաշինյան

11:50, շաբաթ, 16 մայիսի, 2020 թ.
«Եթե կա անարդարություն, դրանում մեղավոր են գործատուները». Նիկոլ Փաշինյան

«Մեր հակաճգնաժամային միջոցառումների ժամանակ առավել մեծ օգնություն են ստացել այն քաղաքացիներն ու տնտեսվարողները, որոնք իրենց շրջանառությունն արձանագրել են ՀԴՄ կտրոնով».- այսօր ասուլիսի ժամանակ կառավարության 100 փաստերը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով չգրանցված աշխատաողների խնդրին՝ Փաշինյանը հայտարարեց. «Գրանցված աշխատողներն անգամներով ավելի շատ աջակցություն ստացան, քան՝ չգրանցվածները: Ոմանք պնդում են՝ գուցե այստեղ անարդարություն կա, գիտե՞ք, չգրանցված աշխատողին հնարավոր չէ նույնականացնել իր հասցեով և հեռախոսահամարով, որ օգնություն տրամադրենք: Դրա համար մենք ծրագրեր մտածեցինք երեխաների միջոցով աջակցել նրանց: Այս ընթացքում կոչ ենք արել, որ տնտեսվարողները գրանցեն իրեն աշխատողներին: Եթե նույնիսկ այդտեղ կա անարդարություն, դրանում մեղավոր են այն գործատուները, ովքեր չեն գրանցել իրենց աշխատողներին: Կոչ եմ անում դադարեցնել այդ գործառույթը»:

8942 | 0
Facebook