Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.

Իրադարձություններ

Ավանում շենքի երեսպատման սալիկն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա

10:25, շաբաթ, 16 մայիսի, 2020 թ.
Ավանում շենքի երեսպատման սալիկն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա

Մայիսի 15-ին, ժամը 17։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի թիվ 12/2 շենքի երեսպատման սալիկները թուլացել են և ընկել շենքի բակում կայանած ավտոմեքենայի վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շենքի 9-րդ հարկից սալիկ (մոտ 0.24 քմ) է ընկել շենքի բակում կայանած «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի դիմային հատվածը։

Փրկարարները հեռացրել են շենքի մոտակայքում կայանած 4 ավտոմեքենա և սահմանազատել տարածքը։

| | |
3801 | 0
Facebook
COMMENT.am