Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչքան է #COVID_19-ը մնում օդում. գիտնականները գտել են պատասխանը

21:10, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
Ինչքան է #COVID_19-ը մնում օդում. գիտնականները գտել են պատասխանը

COVID-19 մահացու վտանգավոր վարակ պարունակող միկրոկաթիլները, որոնք դուրս են եկել վարակակրի բերանից, օդում կարող են մնալ 14 րոպե: Այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականները, տեղեկացնում է PNAS-ը:

Ըստ փորձագետների՝ փորձարկումների ընթացքում կամավորներին խնդրել են տարբեր արտահայտություններ արտաբերել: Արտաբերման ընթացքում հատուկ լազերները չափել են, թե ինչքան են օդի մեջ դիմանում բերանից դուրս եկած միկրոկաթիլները:

Պարզվել է, որ մեկ րոպե բարձր խոսակցության ժամանակ ձևավորվում է առնվազն 1000 այդպիսի կաթիլ, որոնք օդում մնում են ավելի քան 8 րոպե, իսկ որոշ դեպքերում՝ անգամ 14 րոպե:

Հարկ է նշել, որ հետազոտության ժամանակ հաշվի չեն առնվել օդի տեղաշարժը, ջերմաստիճանը և այլ գործոններ: Այնուամենայնիվ, հանգամանքը, որ վարուսը կարող է օդում մնալ թեկուզ մի քանի րոպե, ծանրակշիռ պատճառ է, որ վարակվածները դիմակ կրեն:

17456 | 0
Facebook