Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը բողոքարկել է #ЮКОС-ի գործով 57 միլիարդ դոլարի որոշումը

17:10, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
Ռուսաստանը բողոքարկել է #ЮКОС-ի գործով 57 միլիարդ դոլարի որոշումը

Մայիսի 15-ին Ռուսաստանը Նիդերլանդների Գերագույն դատարանում բողոքարկել է Հաագայի Վերաքննիչ դատարանի՝ ЮКОС-ի նախկին բաժնետերերին 57 միլիարդ դոլար վճարելու մասին որոշումը, հայտնում է ՌԴ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

Մոսկվան համոզված է, որ «Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է և չհիմնավորված», և դատարանը «անտեսել է կոռուպցիայի դեմ պայքարի և «հակաիրավական» կարգավորման մասին հայցվորների կողմից խախտումների բազմաթիվ փաստերը»:
     «Ընկերության ակտիվների նկատմամբ ЮКОС-ի նախկին բաժնետերերի վերահսկողության ձեռք բերումն իրականացվել է ապացուցների դավադրության, կեղծ գանձումների և պատասխանատու պաշտոնյաներին կաշառելու միջոցով։ Օֆշորային կեղծ ընկերությունները, որոնք կառավարվել են ՌԴ քաղաքացիների կողմից, փաստացի չեն վճարել ЮКОС-ի բաժնետոմսերի համար, և, հետևաբար, ոչ մի ներդրում չեն ունեցել Ռուսաստանի տնտեսության մեջ»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
     Հիշեցնենք՝ Հաագայի Վերաքննիչ դատարանը փետրվարի 18-ին ՌԴ-ին պարտավորեցրել էր վճարել ЮКОС-ի նախկին բաժնետերերին։

6602 | 0
Facebook