Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 13 944 նոր դեպք

15:35, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
Բրազիլիայում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 13 944 նոր դեպք

Բրազիլիայում անցած օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշ՝ 13 944 նոր դեպք, գրում է Globo-ն:

Ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է համավարակի 202 918 դեպք: Օրվա ընթացքում մահացությունների թիվն աճել է 844-ով՝ հասնելով 13 993-ի:
     Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն մշտապես հայտարարում է, թե չափազանցված է համարում կորոնավիրուսի համավարակի սպառնալիքները: Բժիշկների հորդորներին հակառակ, նա հանդիպում է մարդկանց և սեղմում նրանց ձեռքը, չի կրում բժշկական դիմակ և ձեռնոցներ, դեմ է ինքնամեկուսացմանը:
     Instagram, Twitter և Facebook սոցիալական ցանցերը բազմիցս հեռացրել են նախագահի գրառումներն ու հայտարարությունները այն հիմնավորմամբ, որ նա տարածում է կեղծ տեղեկություններ կորոնավիրուսի համավարակի մասին:

9823 | 0
Facebook