Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը սկսել է էժան դիզվառելիք ձեռք բերել Չինաստանից

19:15, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
Ռուսաստանը սկսել է էժան դիզվառելիք ձեռք բերել Չինաստանից

Արտասահմանից ՌԴ դիզելային վառելիքի մատակարարումներն ազդել են վառելիքի ցածր գնի վրա: Ներմուծված վառելիքը 2 անգամ ավելի էժան է ստացվում, քան ռուսական արտադրության վառելիքը, նույնիսկ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ վճարներն և հարկերը: Միևնույն ժամանակ գործակալությանը չի հաջողվել պարզել դիզվառելիքի մանրածախ գինը, որ հասանելի կլինի սպառողին: Աղբյուրների համաձայն, շատ թրեյդերներ ցանկանում են մինչև 2000 տոննա դիզվառելիք ներմուծել՝ հարավկորեական նավահանգիստներից: Այնուամենայնիվ, նրանց ծրագրի իրականացմանը խանգարում է հումքի ներմուծման արգելքը, որը սահմանվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից: Այս քայլով երկրի ղեկավարությունը մտադիր է աջակցել սեփական արտադրողին: Հրապարակման հաշվարկներով՝ ասիական ծագմամբ վառելիքը մուծված հարկերից հետո կարժենա 33800 ռուբլի մեկ տոննայի դիմաց:

11310 | 0
Facebook