Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժառանգություն» կուսակցությունը նոր նախագահ ունի

13:10, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
«Ժառանգություն» կուսակցությունը նոր նախագահ ունի

Ժառանգություն կուսակցության վարչության հաղորդագրությունը կուսակցության նոր նախագահի ընտրության և գործադիր մարմնի նորացված կազմի մասին

«Մայիսի 14-ին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը 12-րդ համագումարից հետո՝ 31.03.19թ., իր ընդունած սկզբունքի համաձայն՝ մեկ տարի անց կատարեց ռոտացիա՝ ընտրելով նոր նախագահ. կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ընտրվեց նախագահի պաշտոնում, կուսակցության փոխնախագահ դարձավ Գագիկ Մարգարյանը: Վարչությունն ունի նորացված գործադիր մարմին՝ հետևյալ կազմով՝ Նարինե Դիլբարյան, Գագիկ Մարգարյան, Ռշտուն Մարտիրոսյան, Հայկ Գասպարյան»,- նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

7718 | 0
Facebook