Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում վարակակիրների թիվը գերազանցել է 262 հազարը

13:35, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
Ռուսաստանում վարակակիրների թիվը գերազանցել է 262 հազարը

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 598 նոր դեպք (+4․2%)՝ երկրի 84 շրջաններում։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 262 843-ի։ Նոր դեպքերի 42,5%-ի մոտ (4 504 մարդ) չի եղել հիվանդության ախտանիշները։ Մոսկվայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն ավելացել է 4 748-ով՝ հասնելով 134 464-ի (+3․6%)․ նոր դեպքեր են հայտնաբերվել նաև Մերձմոսկվայում՝ 945 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 541 դեպք, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 307 դեպք, Յամալո-Նենեցական Ինքնավար Շրջանում՝ 115, Սարատովի մարզում՝ 113 դեպք, Տուլայի մարզում՝ 105, Սվերդլովսկի մարզում՝ 104, Իվանովսկի շրջանում և Չելյաբինսկի մարզում՝ 100-ական դեպք։ Ըստ շտաբի տվյալների՝ ապաքինվածների ցուցանիշը նախօրեին ավելացել է 5 527-ով, ընդհանուր՝ 58 226։

Նախօրեին մահացել է 93 մարդ, ընդհանուր՝ 2 418։

6102 | 0
Facebook