Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Չինաստանին սպառնում է հարաբերությունների խզմամբ

15:05, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
Թրամփը Չինաստանին սպառնում է հարաբերությունների խզմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է խզել հարաբերությունները Չինաստանի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:

«Մենք կարող էինք շատ բաներ անել: Մենք կարող էինք ամբողջությամբ խզել հարաբերությունները... Եթե դուք խզեիք հարաբերությունները, ապա ի՞նչ կլիներ: Դուք կխնայեիք 500 միլիարդ դոլար»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
     Թրամփը, ներկաների խնդրանքով, մեկնաբանել է ամերիկացի սենատորներից մեկի առաջարկը` դադարեցնել մուքի արտոնագրերի տրամադրումը չինացի ուսանողներին:
     Թրամփը նաև նշել է, որ լավ հարաբերություններ ունի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, սակայն այժմ չի ցանկանում զանգահարել նրան:

8756 | 0
Facebook