Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասիական զարգացման բանկը գնահատել է համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը

17:25, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
Ասիական զարգացման բանկը գնահատել է համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը

Համաձայն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կանխատեսման՝ համաշխարհային տնտեսության կորուստները կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականին կկազմեն 5,8 տրիլիոն դոլարից մինչև 8,8 տրիլիոն դոլար, կամ համաշխարհային ՀՆԱ-ի 6,4-ից մինչև 9,7%-ը, եթե պետությունները չձեռնարկեն անհրաժեշտ միջոցները:

ԱԶԲ-ը վատթարացրել է իր կանխատեսումը, որը տրվել էր դեռևս ապրիլին, քանի որ սահմանված սահմանափակումները, որոնք շարունակում են կիրառվել շատ երկրներում, բացասաբար են անդրադառնում երկրների տնտեսությունների վրա:

Ըստ բանկի կանխատեսման՝ առավելապես հիվանդության բռնկումից տուժել են այն երկրները, որտեղ կիրառվել են խիստ սահմանափակումներ, ինչը հանգեցրել է ներքին պահանջարկի կտրուկ անկման: Համաճարակից տուժել են այն երկրները, որոնք ունեն բաց տնտեսություն և այն երկրները, որոնց տնտեսությունները կախված են զբոսաշրջությունից և հումքային ապրանքների արտահանումից։

9417 | 0
Facebook