Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Իշխանությունները դիմել են Եվրոպայի օգնությանը. ՍԴ հարցում լուծում չեն գտնում. «Ժողովուրդ»

09:05, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
Իշխանությունները դիմել են Եվրոպայի օգնությանը. ՍԴ հարցում լուծում չեն գտնում. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մայիսի 13-ին դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին («Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով))՝ ուղղելով հարցեր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունում Վենետիկի հանձնաժողովի կողմից ուղարկված պատասխանին սպասում են մեկ ամսվա ընթացքում: Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանություններն ամեն կերպ փորձում են լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը, բայց այդպես էլ չի ստացվում, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էլ չեղարկվեց կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

| | |
3439 | 1
Facebook
COMMENT.am