Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հարցազրույցներ

«Լանզարոտեի կոնվենցիայում երեխաների սեռական դաստիարակության մասին խոսք չկա». Մարիա Կարապետյան

00:20, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
«Լանզարոտեի կոնվենցիայում երեխաների սեռական դաստիարակության մասին խոսք չկա». Մարիա Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է օրերս ընդունված Լանզարոտեի կոնվենցիային և դրա վերաբերյալ քննադատություններին:

Նա մանրամասներ է ներկայացրել, թե ինչ է իրենից ներկայացնում վերոնշյալ կոնվենցիան:

Հարցին, թե սեռական դաստիարակությունը վերոնշյալ կոնվեցիայի մաս կազմո՞ւմ է, թե՝ ոչ, պատգամավորը պատասխանել է. «Սեռական դաստիարակության մասին ընդհանրապես խոսք չկա: Այն մանիպուլատիվ մեկնաբանություններն այս տեքստի, որոնց մենք այս օրերին հանդիպում ենք, ոչ այլ ինչ են, քան մասը այն պրոյեկտի, երբ ամեն անգամ, եթե հնարավոր է մարդկանց մեջ ինչ-որ վախեր արթնացնել ազգային ինքնության, ընտանիքի և այլ հարցերի նկատմամբ, ապա դրանք պետք է անպայման մանիպուլացվեն և օգտագործվեն: Սա ընդամենը նմանատիպ հերթական մի ալիք է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Լանզարոտեի կոնվենցիայում երեխաների սեռական դաստիարակության մասին խոսք չկա». Մարիա Կարապետյան
| | |
2233 | 1
Facebook
COMMENT.am