Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հարցազրույցներ

«Քոչարյանի հիվանդությունը առաջ է եկել կալանավայրում». Վիկտոր Սողոմոնյան

23:40, հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ.
«Քոչարյանի հիվանդությունը առաջ է եկել կալանավայրում». Վիկտոր Սողոմոնյան

«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու որոշումն ինձ համար սպասելի էր»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
     Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ հիվանդություն է առաջացել կալանքի տակ գտնվելու ժամանակ․ «Մարդը առողջ տեղափոխվել է ՔԿՀ, և այնտեղ ձեռք է բերել հիվանդություն։ Երեկվա նիստը իրավաբանության ինքնասպանություն էր, ու այսպիսի որոշում կարող էր կայացնել ավտորիտար նպատակներով տոգորված քաղաքական մի գործիչ»,- ասել է նա:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նախագահի գրասենյակը դիմե՞լ է դեսպանատների, միջազգային կառույցների, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է․ «Իհարկե, դիմել ենք և չկա մի դեսպանատուն կամ էլ միջազգային կառույց, որը տեղեկացված չէ՝ ինչ է կատարվում այս գործի շրջանակներում։ Դիմել ենք ու չկա որևէ արձագանք, և եթե իրենք պատրաստ են զոհասեղանին դնել իրենց արժանապատվությունը, ապա ցավում եմ իրենց համար»։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Քոչարյանի հիվանդությունը առաջ է եկել կալանավայրում». Վիկտոր Սողոմոնյան
| | |
2264 | 1
Facebook
COMMENT.am