Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հարցազրույցներ

«Նույնիսկ կալանքի տակ ժամանակն աշխատում է Քոչարյանի օգտին». Հովհաննես Իգիթյան

23:45, հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ.
«Նույնիսկ կալանքի տակ ժամանակն աշխատում է Քոչարյանի օգտին». Հովհաննես Իգիթյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ դատարանի կայացրած որոշմանը:

Իգիթյանը հայտնել է, որ դատարանի վճիռն իր համար անակնկալ չէր: Հիշեցնենք՝ դատարանը մերժել էր նախկին վարչապետների միջնորդությունը:

«Ներկայացվել է միջնորդություն, թե ինչ պատճառաբանությամբ, ինչ հիմքերով պետք է փոխվի Ռ. Քոչարյանի խափանման միջոցը, և դատարանը կայացրել է այդ որոշումը: Ի՞նչ է փոխվել, որ խափանման միջոցը փոխվի: Մեր օրենսդրությամբ հասարակության մեջ մեծ հեղինակություն ունեցող մարդիկ կարող են հանդես գալ երաշխավորությամբ, այս չորս վարչապետներն արդյո՞ք հասարակության մեջ ունեն այն վստահությունը, որ Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվի: Ո՛չ: Չորս վարչապետներից երկուսը Մարտի 1-ի գործով առնվազն որպես վկա պետք է հանդես գան: Այստեղ ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական խնդիր կա»,- ասել է նա: Պատգամավորի դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը շահագրգռված չէ, որ դատավարությունը մեկնարկի. «Նույնիսկ կալանքի տակ ժամանակն աշխատում է Ռոբերտ Քոչարյանի օգտին»,- նշել է Իգիթյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
3672 | 0
Facebook
COMMENT.am