Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հարցազրույցներ

«Շուտով կներառվենք ԵՄ «սև ցուցակում»». Հակոբ Ճաղարյան

23:25, հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ.
«Շուտով կներառվենք ԵՄ «սև ցուցակում»». Հակոբ Ճաղարյան

«Մինչև մայիսի վերջ ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը պետք է որոշում կայացնի՝ ներառե՞լ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն «սև ցուցակի» մեջ, թե՞ ոչ. դա ենթադրում է, որ եվրոպական այդ կառույցն անբավարար է գնահատում մեր ավիացիոն իշխանության աշխատանքը»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ավիացիոն ոլորտի կառավարիչ, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նրա խոսքով՝ հայկական երկու ավիաընկերություններ զրկված են եվրոպական հավաստագրից, քանի որ Հայաստանը՝ որպես շահագործող երկիր, ի վիճակի չէ միջազգային նորմերին համապատասխան՝ ապահովել օդանավերի թռիչքային պիտանելիության հավաստագրումը և թռիչքային անվտանգության վերահսկումը: Ըստ Ճաղարյանի՝ պատճառը քաղավիացիայի կոմիտեն է, ոչ թե՝ այդ ընկերությունները:
     Ճաղարյանի խոսքով՝ մեր ավիացիոն իշխանությունները հատել են կարմիր գիծը, որևէ հնարավորություն չունեն որպես գործընկեր դիտարկվելու ԵՄ ավիացիոն գործակալության կողմից և կներառվեն «սև ցուցակի» մեջ. «Մենք պետք է հարցը տեխնիկական դաշտից տեղափոխենք քաղաքական հարթություն: Եթե ՀՀ կառավարությունը Եվրոմիությանը դիմի խնդրանքով, «սև ցուցակում» ներառվելը կարող է հետաձգվել: Իշխանությունը պարտավոր է անել ամեն ինչ՝ բազմազանեցնելու դեպի Եվրոպա թռիչքների աշխարհագրությունը, ու ցավալի է, որ փոխվարչապետ Ավինյանն ասում է, թե մեր ավիաընկերությունները չեն թռչում Եվրոպա»,- ասել է Ճաղարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Շուտով կներառվենք ԵՄ «սև ցուցակում»». Հակոբ Ճաղարյան
| | |
2773 | 0
Facebook
COMMENT.am