Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Համացանց

«Էլ քանի՞ նորմալ պաշտոնյա պետք է փախնի Հարությունյան Արայիկից». Դանիել Իոաննիսյան

20:10, հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ.
«Էլ քանի՞ նորմալ պաշտոնյա պետք է փախնի Հարությունյան Արայիկից». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարությունյան Արայիկին ճանաչում եմ 2008-ից: Լավ մարդ է, ազնիվ է, բայց հեեեեչ իր տեղում չէ:

Իրենից հեռացան կոմպետենտ փոխնախարարներ: Այսօր իր պատճառով հեռացավ Գոգյան Սմբատը, որը, ի հեճուկս նախարարի ստեղծած խոչընդոտների, պատերազմ էր տանում ակադեմիական գրագողության դեմ:

Ես էլ չասեմ, թե ինչ ողբալի վիճակում է կրթության համակարգը, որը, ի տարբերություն, ասենք, սոցապ ու առողջապահության ոլորտների, հեղափոխությունից հետո մնացել է ոնց որ կար:

Կրթության ոլորտի էլ քանի՞ նորմալ պաշտոնյա պետք է փախնի Հարությունյան Արայիկից, էլ ի՞նչ աստիճանի վատ վիճակի պետք է հասնի ոլորտը, որ Նիկոլ Փաշինյանը համոզվի, որ եկել է Հարությունյան Արայիկին փոխարինելու ժամանակը»:

| | |
5149 | 0
Facebook